Թումանյանի զբոսայգի

Թումանյանի զբոսայգին գտնվում է Աջփնյակ համայնքում,Կիևյան կամրջի հարևանությամբ: Այն գտնվում է Հրազդան գետի կիրճում: Այգու մեջ է «Թումո» կենտրոնը, այդ պատճառով էլ այգին կրճատ կոչում են Թումո:

Այգին բացվել է 1970 թ. ,Հովհաննես Թումանյանի հարյուրամյակի առթիվ: 1990-ական թթ ծառերի մեծ մասը հատվել էին: 2009-2010թթ վերակառուցվել է և խնամվում է Թումո կենտրոնի կողմից: Ստեղծվել են խաղահրապարակներ,խաղադաշտեր,տնկվել են բազմաթիվ նոր ծառեր:

Թումոյի այգում թույլ են տալիս նստել,պառկել խոտերի վրա և կազմակերպել պիկնիկներ: Այնտեղ կա նաև շների համար հատկացված մեծ տարածք,որտեղ նրանք միշտ վազվզում են: Թումոյի կենտրոնի մոտ կան շատրվաններ,որտեղ ամռանը երեխաները լողանում են:

Մենք շատ հաճախ ենք գնում այդ այգի խաղալու,հանգստանալու և պիկնիկ անելու համար: Ես շատ ուրախ եմ ,որ մեր տունը շատ մոտ է այս այգուն:

Իմ բնակավայրը

Ես Լուսինե Աղաբաբյանն եմ,ես ապրում եմ ք.Երևան Արաբկիր համայնք Արամ Խաչատրյան փողոցում: Մեր տւնը գտնվում է մետրո Բարեկամության մոտակայքում : Մեր տնից մինչև մեր դպրոց դպրոցական ավտոբուսով հասնում եմ 40-45 րոպեում,բայց մեքենայով 15-20 րոպեում: Մեր թաղամասը սկսել է բարելավվել 1970 թվականից,երբ որ կառուցվեց Մերգելյանի գիտական ինստիտուտը: Մինչև այդ այս թաղամասում սեփական տներ էին: 1970-ական թթ սկեցին կառուցել բարձրահարկ և ցածրահարկ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, տարբեր մեծ խանութներ,որպեսզի ինստիտուտի աշխատողները կարողանան ապրել աշխատանքին մոտ:1980 թ բացվեց մեր մետրո Բարեկամությունը:Մեր տան մոտ է նաև Մալականի այգին , որտեղ մենք շատ հաճախ էնք զբոսնում: Մալականի այգու մոտ մալականներ են ապրում,աըդ պատճառոո է այդ անվանումը: Մեր տան մոտ է գտնվում Զանգու ձորը և Հևազդան գետը: Մենք ապրում ենք սեփական տանը , բայց մեզ շրջապատում են բարձրահարկ շենքեր : Հաևանները հիմնականում բնիկ մերգելյանցիներ են , բայց այժմ շատ հնդիկ հարևաններ էլ ունենք: Հարևան նշանակում է մոտ ապրող մարդիկ: Ես շատ եմ սիրում իմ փողոցը,որովհետև այստեղ շատ կան ծառեր,այգիներ ևմաքուր օդ: