ՏԵՔՍՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱԿԻ ՇՈՒՐՋ

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթակեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:

  1. Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լարցո’ւ:
  2. Վերնագրի’ր առակը: «Նպատակի Հաղթահարում»
  3. Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
  4. Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց: Առակը ինձ սովորեցրեց, որ չի կարելի վախկոտ լինել և պետք է հաղթահարել բոլոր դժվարությունները:
  5. Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր: Մի եղիր վախկոտ այ եղիր անվախ:
  6. Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s