Տեքստային աշխատանք

Բառերն այնպես տեղադրիր, որ նախադասություններ ստացվեն:

Կան, կծկվում են, կծեն, թմրեցնում են, քնում են, փաթաթվում են, մտնում են, չկա, կա, աշխուժանում են:

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն  կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու  մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:

Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են :

Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են :

Գրի՛ր մեկ բառով.

Կճղակ ունեցող-կճղակավոր

Սմբակ ունեցող-սմբակավոր

Թև ունեցող-թևավոր

Պոչ ունեցող-պոչավոր

Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝

Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:

____որ____________ մասնիկը ցույց է տալիս ___հատկանիշ___________________:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s