Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշխշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու:
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ՛, երևի ձյուն է գալու:
Առաջադրանքներ
1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում- Քամին փչում էր ամպերին
Ամպը լեզուն կուլ է տվել,
Հնար չունի որոտալու-ամպը լուռ է չի որոտում
Ցերեկն էլ է ցրտից կծկվել-ցերեկը դառձել է ցուրտ
2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:
Մեր աշխարհում կան ամպեր:
Եղբայրս լեզու է հանում:
Լողանալուց հետո ձեռքերը ճմրթվում են:
Մեր այգում տերևների խաշամ է:
Գիշերը ամպերը որոտում էին:
Մենք ձմռանը ցրտից կծկվում ենք:
3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:
Ոսկեգույն Աշուն
4. Նկարի՛ր բանաստեղծության հատվածները: