Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:
տարուբերվել-շարժվել,դեսուդեն ընկնել
ալեկոծվել-ալիքներ տալ
հինավուրց-շատ հին
2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու համբույրից դողաց մի տերև- քամին փչեց տերևը շարժվեց
Շշուկով դիպավ իր հարևանին-կամաց կպավ կողղքի տերևին
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի- տերևների խշշոցը տարածվեց ամբողջ անտառով
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում- ալեկոծվում էր քամուց անտառը պոկված տերևն էր ման գալիս
3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանը բոլոր տերևներնը դեղնում են: Անտառը դառնում է ոսկեգույն:Անտառը դառնում է ծեր: