Month: Ապրիլի 2020
Երջանիկ խրճիթը
Երջանիկ խրճիթը. Ղազարոս Աղայան
Posted on 13 Ապրիլի, 2020
Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար: Ջրաղացի դռան առջև՝ կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և գոհ ծում էր չիբուխը: Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տուն, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, միուսը արցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:
-Ինչ՞ու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.- ի՞նչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները շրջապատել էին երտասարդին, խոսում ու ծիծաղում էին:
Եվ երիտասարդը մի օր զգուշ դուրս ելավ դալիճից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստեցին, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտյան անծանոթ անցորդներին տալիս… Հե՜յ մեր որդին էլ չի գա:
-Ա՜յ մարդ, Աստված գիտե, մեր որդին հիմի որ պատի տակ է կուչ եկել, ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս:
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:
Ա՛հա , մեր որդին,- բացականչեցին ծերունիները և գրկեցին իրենց կորած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը: Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…
Հարցեր և առաջադրանքներ
Հարցերին պատասխանել ամբողջությամբ:
Տեքստում վարդագույնով գրված բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
թինկն էր տվել-
սոսոփում-շշնջալ
մացառ-փշոտ թփաբույս
շավիղ-նեղ ճանապարհ
ջահ-լուավորող հարմարանք
դահլիճ-մեծ սրահ
մտախոհ-մտքերի մեջ
խավար-բացարձակ մութ
վերջնալույս-վերջին լույս
զմրուխտ-վառ կանաչ գույնի քար
կռնակ-մեջք
ալևոր-ծերունի
Ո՞վ է «Երջանիկ խրճիթը» ստեղծագործության հեղինակը։
Ղազարոս Աղայան
Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:
Սիրուն-տգեղ
մեղմ-կոպիտ
հին-նոր
հեռացավ-մոտեցավ
մեծ-փոքր
մեծացավ-փոքրացավ
շնհորալի-անշնորք
տխուր-ուրախ
շքեղ-հասարակ
հեռու-մոտիկ
հարուստ-աղքատ
բարի-չար
զգույշ-անզգույշ
Քեզ ի՞նչ սովորեցրեց այս առակը:
այս առակը ինձ սովորեցրեց որ առանց մեծերի տանից չի կարելի դուրս գալ:
Թռչող ձվիկը
Լինում է չի լինում մի թռչող ձվիկ է լինում: Մի օր
նա թռնում է և վերևից տեսնում փոքր խավարասերի
և մտածում է ամուսնանալ:Ձվիկը չգիտեր որ վաղը իրա ծնունդն է
որովհետև զատիկ է:
-Բարև խավարասեր:
-Բարև թռչող ձվիկ:
-Ուզում էս իմ հետ ամուսնանալ?- հարցնում է ձվիկը:
— Իհարկե համաձայն եմ-պատասխանում է խավարասերը-որովհետև վաղը
քո ծնունդն է ու մենք բոլորս ուզում ենք քո համար նվեր անենք:
-Ես չգիտեի որ վաղը իմ ծնունդնա: Դուք բոլորդ իմ լավ ընկերներն
եք: Շնորհակալություն որ հիշում եք իմ ծննդյան օրը:
В рамках проекта «Смышленый переводчик»
Опубликовано 25 апреля, 2019
()․․․․дом․․․․․․․․․․․(տուն) мама,․․․․․․папа․․․․․(հայրիկը)
и ․․․дети․․․․․․․․․․(երեխաները) возвращались по
лесной․․․․․․․․․․․․․(անտառային)дороге. Праздник продолжался, вокруг ликовала природа․․․․․․․․․․․․․․(բնությունը): пели птицы․․․․․․․․․․(թռչունները), сверкала на солнце зеленая трава․․․․․․(կանաչ խոտը), на пригорках и лужайках ․улыбаются․․․․․․․․․․․(ժպտում են) желтенькие веселые цветочки․․․․․․․․․․․․(ծաղիկները) мать-и-мачехи. В светлой березовой рощице и у Серебряного колодчика цвели подснежники․․․․․․․․․․(ձնծաղիկները), похожие на беленькие чистые……….(մաքուր) колокольчики.
– Христос воскресе! – сказал ․․․․․․․․(ասաց)
Таня, поцеловала Катеньку и ․подарила․․․․․․․․․․․․(նվիրեց) ей ․․розовое․․․․․․․․(վարդագույն) яичко с нарисованным на нем ․голубые․․․․․․․․․․․(երկնագույն) подснежником.
Հարցեր և առաջադրանքներ
Քեզ անծանոթ բառերը դու՛րս գրիր և բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:
Քո կարծիքով ինչու՞ ծիծեռնակն օգնեց Մատնաչափիկին: Հարցին պատասխանի՛ր ամբողջությամբ:
«Տաք երկրում Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ» պարզ ընդարձակ նախադասությունը դարձրու՛ պարզ համառոտ:
Paint ծրագրով նկարի՛ր հեքիաթը և նկարը կցի՛ր հեքիաթին:
կոկոն-նոր բացված բողբոջ
կոչել-անվանել
իսկույն-միանգամից
ցողուն-ծաղիկի ներքևի մասը որի վրա տերևներ են աճում
մակերևույթ-մակերես
հայտնաբերել-գտնել
ստորգետնյա-գետնի տակ
ծածուկ-գաղտնի թաքուն
Ծիծեռնակը օգնեց Մատնաչափիկին որովհետև երբ ծիծեռնակը վիրավոր էր Մատնաչափիկը
հոգ էր տանում իրան:
Մատնաչափիկը բնակվում է ծաղկի մեջ: