«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

   Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

   — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում:                                                                                                 Մեղուն մեզ տալիս է մեղր  իսկ  հավը  ձու: Իմ  կարծիքով  մեղուները: Որովհետև  մեղրը ուտում ենք  հիվանդ  ժամանակ:
  2. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն:                                        Մեղուները  ապրումեն մեծ  ընտանիքներով: Բաժանվում են խմբերի ամեն մի խումբ անում է իր գործը: Սկաուտ  մեղուները գնում են նեկտար փնտրելու: գտնելուց հետո գնոմ են պարս և սկսում են արագ պտտվել ինչը նշանակում է որ նեկտար են գտել: Նեկտար հավաքող խումբը գնում է սկաուտների հետևից և հասնում նեկտարով ծաղիկներին: նեկտար հավաքող մեղուները նեկտարը բերում են պարս իրենց մոտենում են երիտասարդ մեղուները և սկսում են նեկտարը դասավորել դարակների մեջ: Հետո ոտքերով ստուգում են պատրաստ է թե ոչ երբ մեղրը պատրաստ է դառնում ծածկում են մեղրամոմով:
  3. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):                        ասել  թռչկոտել  շինել  հարցնել  տզտզալ   ածել  հասկանալ  կարծել  կչկչալ  համարել  հայտնել
  4. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-չհասկանալ
    պարապ-սարապ-նստել ու  բան  չանել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s