Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում: Մեղուն մեզ տալիս է մեղր իսկ հավը ձու: Իմ կարծիքով մեղուները: Որովհետև մեղրը ուտում ենք հիվանդ ժամանակ:
- Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն: Մեղուները ապրումեն մեծ ընտանիքներով: Բաժանվում են խմբերի ամեն մի խումբ անում է իր գործը: Սկաուտ մեղուները գնում են նեկտար փնտրելու: գտնելուց հետո գնոմ են պարս և սկսում են արագ պտտվել ինչը նշանակում է որ նեկտար են գտել: Նեկտար հավաքող խումբը գնում է սկաուտների հետևից և հասնում նեկտարով ծաղիկներին: նեկտար հավաքող մեղուները նեկտարը բերում են պարս իրենց մոտենում են երիտասարդ մեղուները և սկսում են նեկտարը դասավորել դարակների մեջ: Հետո ոտքերով ստուգում են պատրաստ է թե ոչ երբ մեղրը պատրաստ է դառնում ծածկում են մեղրամոմով:
- Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ): ասել թռչկոտել շինել հարցնել տզտզալ ածել հասկանալ կարծել կչկչալ համարել հայտնել
- Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.Քո խելքի բանը չէ-չհասկանալ
պարապ-սարապ-նստել ու բան չանել